Եվրամիության խորհուրդը դեկտեմբերի 18-ին գրավոր ընթացակարգի արդյունքում հաստատել է Ղրիմի նկատմամբ առեւտրի ու ներդրումների ոլորտում սահմանափակիչ միջոցներ կիրառելու առաջարկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բրյուսելում գտնվող եվրոպացի մի դիվանագետ:

 

Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

 

Ինչպես ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ԵՄ-ի ինստիտուտների դիվանագիտական մի աղբյուր, այդ միջոցների վերաբերյալ օրենսդրական փաստաթուղթը Եվրամիության «Պաշտոնական հանդես»-ում կհրապարակվի դեկտեմբերի 19-ին, իսկ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 20-ին: