Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովն անփոփոխ է թողել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Եվրոպայի խորհուրդը հիշեցնում է նախկինում ընդունված որոշումն արգելված քայլերի վերաբերյալ: ԵԽ-ն շարունակելու է հետևել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ անհրաժեշտության դեպքում նոր քայլեր ձեռնարկելու համար»,- ասված է փաստաթղթում:
ԵԽ-ն նաև Ռուսաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, իսկ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարություններին՝ հրաժարվել սեփական ընտրություններն անցկացնելուց և անցկացնել ընտրություններ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան:
ԵԽ գագաթնաժողովը նաև կոչ է արել դադարեցնել կրակը և կյանքի կոչել Մինսկյան պայմանավորվածությունները: