Ինչպես հայտնում է ria.ru-ն, ԱՄՆ-ն դեռ չի քննարկում Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

 

«ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել, ինչպես առանձին ֆիզիկական անձանց, այնպես էլ ընկերություններին և տնտեսության առանձին հատվածների նկատմամբ: Բայց նպատակը ոչ թե պատիժամիջոցներն են, այլ սրված իրավիճակի դուրս գալու ճիշտ եզրեր գտնելը», - հայտնել է նա «Էխո Մոսկվի» Twitter-յան հարցազրույցի ընթացքում:

 

«Մենք կարծում ենք, որ դեռ կան անձինք, որոնց նկատմամբ հենց պետք է կիրառվեն պատժամիջոցներ, նախքան նախագահ Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քննարկումները»,-ավելացրել է Փսակին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախընտրում է Ուկրաինայի դեպքերի պատճառով լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ, սակայն պատրաստ է նման միջոցների գնալ, եթե իրավիճակը հետագայում սրվի: