ԱՄՆ-ն և ԵՄ-ն, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարգավորելու ջանքերին, լուրջ տարաձայնություններ ունեն, և Վաշինգտոնը կարող է անցնել գործի՝ անտեսելով եվրոպացիներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով New York Times-ին։

 

Ըստ թերթի՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012թվականին կազմել է մոտ 370 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նույն ժամանակահատվածում՝ մոտ 26 մլրդ դոլար։ Այսինքն՝ ԱՄՆ-ն փաստացի ավելի քիչ է ռիսկի դիմում Ռուսաստանի Դածնության դեմ պատժամիջոցներ կիրառելով, քան ԵՄ-ն։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, հայտարարել էին, որ մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան համաձայնագրի կետերը չիրագործելու համար և սպառնացել են նոր պատժամիջոցներով: