Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 29-ին հայտարարել Է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինայի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ: Դրանք նախատեսում են մուտքի այցագրերի հանձնման ժամանակավոր դադարեցում ՌԴ-ի պաշտոնական կառույցների 23 ներկայացուցիչների եւ այլ անձանց: Նրանց ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:
Ճապոնիան պատժամիջոցները սահմանում Է այն կոլեկտիվ որոշումների կատարման շրջանակներում, որոնք ընդունել են արդյունաբերապես զարգացած յոթ առաջատար երկրների ղեկավարները:
Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ՌԴ-ի դիրքորոշման պատճառով ապրիլի 28-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին հայտարարել են ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին հայտարարել Է նաեւ Կանադան: Երկրի կառավարության ղեկավար Սթիվեն Հարփերի խոսքով՝ նոր պատժամիջոցների գործողության տակ են հայտնվում ռուսաստանցի ինը պաշտոնատար անձինք եւ երկու բանկ: Կանադական սեւ ցուցակի ֆիգուրանտների թվում են ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ-ի կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Կոզակը, Պետդումայի պատգամավորներ Ալեքսեյ Պուշկովը, Ալեքսանդր Բաբակովը եւ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես նաեւ գործարարներ Արկադի եւ Բորիս Ռոտենբերգները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: