Մեծ Բչիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին․
1․ Ռուսական բոլոր խոշոր բանկերի ակտիվների սառեցում. ՎՏԲ-ի ակտիվների անհապաղ սառեցում, որի ակտիվները կազմում են 154 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
2․ Հաջորդ շաբաթ օրենք կընդունվի, որն արգելում է բոլոր ռուսական ընկերություններին միջոցներ հայթայթել Մեծ Բրիտանիայի շուկաներում։
3․ Պատժամիջոցներ կսահմանի ֆիզիկական և իրավաբանական անձանց և նրանց դուստր ձեռնարկությունների դեմ, որոնց կազմում է Ռուսաստանի խոշորագույն պաշտպանական ընկերություն «Ռոստեկը»:
4․ Կսահմանափակի Մեծ Բրիտանիայում «որոշ ինքնաթիռների» վայրէջք կատարելու հնարավորությունը։ Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությանը կարգելվի գործել Մեծ Բրիտանիայում։
5․ Անմիջապես կկասեցնի դեպի Ռուսաստան արտահանման լիցենզիաների օգտագործումը, օրինակ՝ էլեկտրական բաղադրիչներ կամ ռազմական բեռնատարների մասեր։
6․ Հաշվված օրերի ընթացքում կարգելելվի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների արտահանման լայն շրջանակ։
7․ Կսահմանափակի ավանդների չափը, որոնք ՌԴ քաղաքացիները կարող են պահել Մեծ Բրիտանիայի բանկային հաշիվներում:
8․ Կաշխատի G7-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ փակելու Ռուսաստանի մուտքը SWFIT վճարային համակարգ:
9․ Տարածել միջոցառումների այս ամբողջական փաթեթը Բելառուսի վրա։
10․ Կմշակի տնտեսական հանցագործությունների վերաբերյալ օրինագիծ, որը միջոցներ կձեռնարկի Մեծ Բրիտանիայում միջոցներ հայթայթող ռուսների դեմ:
Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներխուժման պատրվակը (Ուկրաինայի «ապառազմականացում և ապաազգայնացում») անվանել է անհեթեթ։ Նա Պուտինին անվանել է «արյունոտ ագրեսոր, ով հավատում է կայսերական նվաճումներին»։