Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչները միջազգային օդային տարածքում՝ Էստոնիայի սահմանին անմիջապես մոտ, նույնականացրել և «որսացել» են ռուսական 5 ինքնաթիռ: Այս մասին մայիսի 17-ին իր կայքում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

Հաղորդագրույան մեջ նշվում է, որ բրիտանական կործանիչները երկու «Սու-27» և մեկ «Իլ-18» ինքնաթիռ են հայտնաբերել Էստոնիայի հյուսիսային սահմանի մոտ, ևս երկու «Սու-27» ինքնաթիռ հայտնաբերել են երկրի արևմտյան սահմանի մոտ:

 

«Ռուսական ռազմական ինքնաթիռները թռչել են առանց նույնականացնող կոդերի փոխանցման և չեն կապվել օդային տեղաշարժի վարչության տարածքային կենտրոնի հետ»,- նշել են Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունում:

 

Նախարարությունում նշել են, որ վերջին շաբաթում դա նմանատիպ երկրորդ դեպքն է: Մայիսի 12-ին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ռուսական 3 ռազմական ինքնաթիռ են «որսացել» Բալթիկայի երկնքում: