Թուրքական «Բայրաքթար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է իրենց հարձակողական անօդաչուներին դիմակայելու համար ռուսական է «ՌԷՊ» համակարգերի «անկարողության» մասին: Այս մասին նա հայտնել է Twitch-ին տված հարցազրույցում։
«Ռուսական «ՌԷՊ» համակարգերը չեն կարող նույնիսկ մեկ ժամով կանգնեցնել «Բայրաքթար֊TB2»-ը», - ասել է նա: «Բայրաքթարի» գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունը մշակել է անօդաչու թռչող սարքի EW պաշտպանություն, ուստի այն «միշտ օդում կլինի»: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն ունի արդյունավետ սարքավորում թուրքական անօդաչու ինքնաթիռների դեմ պայքարելու համար: Այս միջոցներից մեկը «Տոռ֊M2KM» զենիթահրթիռային համակարգերն են: Նրանք միաժամանակ հայտնաբերում են 48 թիրախ, հետևում տասին և խփում չորսին: Մասնագետները նշում են, որ «Բայրաքթար֊TB2»-ը «դիմակայելու շանս չունի, եթե այն ընկնի հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի ծածկույթի տարածք»:
ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Գերազանցության համատեղ կենտրոնի զեկույցում նշվում է նաև, որ ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային և հրանոթային համակարգերը իդեալական միջոց են ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար: Նման զենքերը «աճող սպառնալիք են ՆԱՏՕ-ի համար»։