Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինայի իրադրության կապակցությամբ հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լրացուցիչ փաթեթ ընդունելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:

 

Պատժամիջոցները սահմանափակումներ են ներառում Ռուսաստանի մի քանի բանկերի նկատմամբ:

 

Սա այս տարվա գարնանից Ճապոնիայի կողմից ընդունված հակառուսական պատժամիջոցների արդեն չորրորդ փաթեթն Է: Առաջին երեք փաթեթներն ընդունվել Էին Ճապոնիայի արեւմտյան գործընկերներից զգալիորեն ավելի ուշ եւ աչքի Էին ընկնում իրենց մեղմությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: