Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կանադան լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ և մուտքի արտոնագրի արգելք է սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի 11 քաղաքացիների նկատմամբ․ պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև մեկ ընկերություն։ Այս մասին հայտնել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։

 

«Այս քայլերը մենք այսօր կիրառում ենք ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ պաշտոնյաների և մեկ ընկերության նկատմամբ, որոնք նպաստել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը և պատասխանատու են ուկրաինական ճգնաժամի համար», - ասված է հայտարարության մեջ:

 

Պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց, ինչպես նաև ընկերության անունը դեռ չի հրապարակվում։