Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, Ավստրալիայի իշխանությունները ֆինանսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի 50 քաղաքացու և 11 կազմակերպության նկատմամբ: Այս մասին հայտնում է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպը։

 

Նոր պատժամիջոցները պայմանավորված են Ուկրաինայում ստեղծված իրադրությամբ, իսկ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել հունիսի 15-ին։

 

Պատժամիջոցները վերաբերում են մասնավորապես Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին, փոխվարչապետներ Դմիտրի Ռոգոզինին ու Դմիտրի Կոզակին, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին, սենատոր Անդրեյ Կլիշասին, պատգամավորներ Ելենա Միզուլինային, Ալեքսեյ Պուշկովին, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին, գործարարներ Յուրի Կովալչուկին, Գենադի Տիմչենկոյին, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների մի շարք ղեկավարների։