ԱՄՆ-ը ռուսական «Գազպրոմ»-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Այդ մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի հրապարակած փաստաթղթում: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սսահմանում ոչ իրավաբանական անձի նկատմամբ. դրանք այս դեպքում առնչվում են կոնկրետ Հարավային Կիրինսկյան գազակոնդենսատային հանքահորի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն պատժամիջոցի, արգելվում է հանքահորին մատակարարել ամերիկյան արտադրության որևէ արտադրանք, առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների սարքավորումներ' հանքահորի վերամշակման համար:
Բացի այդ, արդեն իսկ գնված սարքերը չեն կարող մատակարարվել Հարավային Կիրինսկյան հանքահորի վերամշակման համար: Այդպիսով, սահմանափակումները տարածվում են ոչ միայն «Գազպրոմ»-ի, այլ բոլոր ընկերությունների վրա, որոնք կարող են փոխանցել ամերիկյան սարքավորումներ: