ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել 11 ֆիզիկական անձի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այս մասին հայտնում է rustelegraph.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

 

Այս կերպ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում Ուկրաինայի իրադրության հետ կապված ներգրավված է 72 մարդ. ցուցակը նախատեսվում է մոտակա օրերս հրապարակել ԵՄ պաշտոնաթերթում:

 

«Ցուցակը կազմված է հիմնականում աշխարհազորայիններից, ցուցակում հնարավոր է լինեն նաև Ռուսաստանի մեկ կամ երկու քաղաքացի»,- ասել է աղբյուրը ԵՄ անդամ երկրների դեսպանների հանդիպման ավարտին:

 

Պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց ակտիվները կսառեցվեն, նրանց մուտքը ԵՄ կարգելվի: