Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատսխանել են ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է Reuters- ը:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը նպատակ ունի լռեցնելու ԿԺԴՀ-ն, նրանց գործողությունները միայն հրահրում են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու մեր վճռականությունը», - ասվում է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը ապացուցում է ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ' Sony-ի վրա հաքերային հարձակումից հետո: