Եվրամիությունը հայտարարել է ԿԺԴՀ-ի դեմ լրացուցչ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Այդ սահմանափակիչ միջոցները համապատասխանում են այն որոշումներին, որոնք բովանդակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի բանաձեւը:
«Խորհուրդը փետրվարի 27-ին ընդունել է իրավական ակտեր, որոնք հետագա սահմանափակիչ միջոցներ են սահմանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) դեմ»,- ասված է ԵՄ-ի գործադիր մարմնի հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, նոր միջոցները սահմանափակումներ են ներառում ԿԺԴՀ-ից ածխի, երկաթի եւ երկաթի հանքաքարի վաճառքի բնագավառում, պղնձի, նիկելի, արծաթի եւ ցինկի ներմուծման, ինչպես նաեւ այդ երկրից հուշարձանների արտահանման արգելք: Միջոցները նաեւ ներառում են ԿԺԴՀ նոր ուղղաթիռների եւ նավերի արտահանման արգելքը, գործող պատժամիջոցների ուժեղացումը տրանսպորտի եւ ֆինանսական հատվածներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: