ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր կայքում հայտարարել է Ռուսաստանին օգնելու համար երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ներդրման մասին։ Ըստ գերատեսչության կայքի՝ ցուցակում ընդգրկված է ադրբեջանցի գործարար Եվգենի Ալիևը, գրում է Haqqin-ը։
ԱՄՆ գանձապետարանը Ալիևին ճանաչում է՝ որպես գնումների գործակալ, որը համակարգում է միջնորդների ցանցը, որը պատվերներ է տալիս ռուս վերջնական օգտատերերի անունից, ովքեր սերտ կապեր ունեն ռուս զինվորականների հետ:
«Ալիևի մատակարարման ցանցը ներառում է Lahic Energy ՍՊԸ-ն, GMM FZE-ն և GMM Management-ը։ Lahic Energy-ն ադրբեջանական ձեռնարկություն է, որը 2023 թվականին բիզնես է վարել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական տեխնոլոգիաներ արտադրողների անունից։
Lahic Energy-ի տնօրենը Ջահանգիր Եվգենիևիչ Ալիևն է՝ Եվգենի Ալիևի որդին»,- ասվում է հաղորդագրության մեջ։