Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրամիությունը հավելյալ պատժամիջոցներ է սահմանել նաև Ղրիմի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ԵՄ պաշտոնական ամսագիրը:

 

Ղրիմի նկատմամբ նոր առևտրային սահմանափակումների հիմնական մասն ուժի մեջ կմտնի հուլիսի 31-ից:

 

ԵՄ-ն նաև հաստատել է Ղրիմի ապրանքների ցուցակը, որոնք արգելված են վաճառքի համար: Այն ներառում է գրեթե բոլոր հանքային ջրերը, ինչպես նաև ածխաջրածինները: Ավելի քան 250 ապրանքից բաղկացած այս ցուցակում առաջին տեղում են «ծովային ջուրը և աղե լուծույթները»: