Ուկրաինան, հունվարի 25-ին միանալով Արևմուտքի պատժամիջոցներին, տվյալ պահին զրկել է ռուսական 160 ըկերությունների լիցենզիայից և թույլտվությունից, փոխանցում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Նման հայտարարությամբ խորհրդարանում հանդես է եկել Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ռուսական ռեզիդենտները, որոնց նկատմամբ սահմանված են սահմանափակող միջոցները, չեն կարող ստանալ պասիվ եկամուտ ռոյալթիների և տոկոսների ձևով Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև մասնակցել պետական ձեռնարկությունների մասնավորեցմանն ու վարձակալությանը: