Ինչպես հայտնում է ria.ru-ն, Չեռնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան' որպես ԵՄ գործընկերներ, միացել են Եվրամիության անհատական պատժամիջոցներին ընդդեմ ռուս և ուկրաինացի պաշտոնական անձանց, որոնց ԵՄ-ն մեղավոր է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է եվրախորհրդի մամլո ասուլիսի ծառայույւնից:

 

«Նրանք կապահովեն, որպեսզի նրանց ազգային քաղաքականությունը հետևի խորհրդի որոշումներին: ԵՄ-ն և ողջունում է այդ քայլերը և հանձն է առել բոլոր աշխատանքների գործընթացում իր մասնակցությունն ու աջակցությունը ցուցաբերել»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

 

Հիշեցնենք, որ Եվրամիությունը մարտի 17-ին արդեն սահմանել էր պատժամիջոցներ Ռուսաստանից և Ուկրաինայից 21 պաշտոնատար անձնանց նկատմամբ․ դրանք ներառում են Եվրամիության տարածք մուտքի արգելք և բանկային հաշիվների սառեցում։ Մարտի 20-ին ԱՄՆ-ը, որը մարտի 17-ին նույնպես պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանից և Ղրիմից 11 պաշտոնատար անձանց նկատմամբ, ևս հայտարարել էր, որ 20-ով ընդլայնում է ռուսաստանցիների ցանկը, որոնց վրա տարածվում են վիզային և ֆինանսական պատժամիջոցները։