Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 9-ին որոշում է ընդունել նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետի նիստում հաստատվել է 26 անձանցից եւ 14 կազմակերպություններից բաղկացած ցուցակը, որոնք կապված են առավելապես ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ:

 

Պատժամիջոցների նախորդ փաթեթը Ճապոնիան սահմանել է սեպտեմբերի կեսին: Մասնավորապես, Տոկիոն սահմանափակել է զենքի արտահանումը Ռուսաստան եւ ռուսական բանկերին արգելել՝ իրենց ռիսկերը ապահովագրելու ճապոնական արժեթղթերի գնման ճանապարհով:

 

Պատժամիջոցները վերաբերել են Սբերբանկին, Վնեշէկոնոմբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին եւ Ռոսսելխոզբանկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: