Ինչպես հայտնում է Українська правда-ն, Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի կառավարության անդամների դեմ, ովքեր, ըստ Կանադայի իշխանությունների՝ մեղավոր են Կիևում հակակառավարական ցույցերը ցրելու մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կանադան կսահմանափակի Ուկրաինայի կառավարության անդամների մուտքը Կանադա, ովքեր պատասխանատու են քաղաքացիների ու ընդդիմության դեմ ուժի կիրառման մեջ:
Հիշեցնենք, որ եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարել էին ԵՄ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին: