ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է ներկայացնել մի բանաձև, ըստ որի' պատժամիջոցներ կսահմանվեն Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ. հայտնում է novayagazeta.ru-ն:

 

Նախագծի հեղինակը կոնգրեսական Էլիոտ Էնգելն է, ով Ուկրաինայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ իրականացրած մարմիններին և նրանց, ովքեր ուժի կիրառման մասին հրահանգներ են տվել:

 

Հիշեցնենք, որ Ուկիաինայի մայրաքաղաք Կիևում բողոքի ակցիաները սկսվել էին նոյեմբերի 21-ից, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին։