Ուկրաինայի կառավարությունը ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի վերանայմանն է ներկայացրել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:

 

«Իր հերթին, կառավարությունը ՈւԱԱՊԽ-ի վերանայմանն է ներկայացրել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը, այդ թվում նաև մի շարք ապրանքների վաճառքի իրականացման սահմանափակումը Ռուսաստանի տարածքում»,- գրել է Յացենյուկը ֆեյսբուքյան իր էջում:

 

Յացենյուկը հավելել է, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակող միջոցներ կներկայացնի ուկրաինական ապրանքների դեմ, ապա ռուսական ապրանքների դեմ սահմանափակող միջոցների ամբողջական փաթեթն արդեն պատրաստ է»:

 

Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի վարչապետն ազգային առաջին հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի 200 քաղաքացու և 300 ընկերության նկատմամբ: