Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կորցնում է Արևմուտքի աջակցությունը՝ Ուկրաինայում խաղաղություն պահպանելու համար տարածքային զիջումների գնալու չցանկանալու պատճառով։ Այս կարծիքն է հայտնել քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն։
«Արևմուտքը լրագրողների, զինվորականների և քաղաքական գործիչների մակարդակով սկսեց ակնարկել Զելենսկիին, որ իրականում լավ կլիներ Ռուսաստանի հետ հաշտություն կնքել տարածքների մի մասը զիջելու գնով, որպեսզի մնացած Ուկրաինան մնա՝ որպես երկիր։ Բայց Զելենսկին ոչ միայն ձևացնում է, որ ինքը դա չի հասկանում, այլ նա ակտիվորեն դիմադրում է դրան, մեղադրում է Արևմուտքին դավաճանության մեջ, պահանջում է հետագա աջակցություն և երդվում է, որ եթե իրեն բավականաչափ տեխնիկա տրամադրեն, նա հարձակման կանցնի։ Ընդհանրապես նա չի ցանկանում լսել Արևմուտքի ողջամիտ առաջարկությունները։ Նույն կերպ Արևմուտքը ժամանակին վարվել է [Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր] Յանուկովիչի հետ»,- ասել է Իշչենկոն Ukraina.ru-ի ամենշաբաթյա վլոգում։
«Ուկրաինայի տարածքում իրականացվում է «Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողություն»՝ երկիրը ապառազմականացնելու համար։ Այն սկսվելուց հետո երկու կողմերն էլ մի շարք բանակցություններ են վարել, սակայն բոլորն էլ անհաջող են անցել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել են, որ բանակցային գործընթացն ընդհատվել է Կիևի՝ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհներ փնտրել չցանկանալու պատճառով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների վերսկսման փաստը կնշանակի Ռուսաստանի հաղթանակը և Ուկրաինայի պարտությունը»,-գրում է «Царьград»-ը։