Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է Ուկրաինային հատկացնել տնտեսական օգնություն և Ռուսաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ:

 

Պատժամիջոցները կհանգեցնեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարած անձանց՝ ԱՄՆ իրավասության տակ գտնվող ակտիվների սառեցման, ինչպես նաև ԱՄՆ մուտքի այցագրի մերժման:

 

Օրինագծով նախատեսվում է Ուկրաինային հատկացնել մեկ միլիարդ դոլարի չափով վարկային երաշխիքներ: