Ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն Ուկրաինայի Գերագույն ռադայի քարտուղարությունում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին օրենքի նախագիծ է գրանցել: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

 

Օրենքի նախագիծը ենթադրում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատում, ուկրաինառուսական պայմանագրերի խզում և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի ներկայացում:

 

Հիշեցնենք, որ Ղրիմի Հանրապետությունը, ի դեմ Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով, իսկ Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կազմակերպման հանձնաժողովի համաձայն՝ նախօրեին ընտրողների 96.77%-ը կողմ է քվեարկել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն։