Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մոսկվան պաշտոնապես տեղեկացրել է, որ չի մասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

 

«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք Վեհաժողովի հետ համագործակցությունը, այնքան ժամանակով, մինչդեռ գործում են մեր պատվիրակության դեմ պատժամիջոցները»,- ասել է նա:

 

Ըստ Պուշկովի՝ պատժամիջոցների մասին մայիսի 26-ին տեղեկացել է ԵԽԽՎ-ի նախագահական հանձնաժողովի անդամ Թինի Քոքսը, երբ ժամանել է Մոսկվա և հանդիպել Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն զրկել էր Ռուսաստանի պատվիրակությանը մինչև տարեվերջ քվեարկություններին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև մի շարք պատժամիջոցներ կիրառել։