ԵՄ գագաթաժողովի մասնակիցներն որոշում չեն կայացրել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ: Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ ՌԴ-ի նկատմամբ նոր քայլեր կարող են կիրառվել ապագայում, եթե դա պահանջի Ուկրաինայի արևելքի հետագա իրավիճակը:

 

«Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ անդամ երկրները նախապատրաստական աշխատանքներ են տարել, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել հետագա քայլեր ՌԴ-ի նկատմամբ այն դեպքում, եթե դա պահանջեն Ուկրաինայի արևելքում զարգացող իրադարձությունները»,- նշված է փաստաթղթում: