Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ խորհրդարանի 24 պատգամավոր գրավոր հարցում է հղել Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից։
«Եվրապատգամավորները մասնավորապես հարցնում են, թե արդյոք ԵՄ-ը պատրաստվում է պատճամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդն Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարի ռազմական գործողությունները և Արցախից դուրս բերի իր զորքերը:
Մեկնաբանելով Եվրոպատգամավորների գրավոր հարցումը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս գրավոր հարցումը Եվրոպական խորհրդարանի անդամների բազում նախաձեռնություններից միայն մեկն է: Եվրախորհրդարանում այլևս գիտակցում են, թե ով է այս պատերազմը սանձազերծել։ Բացի բառացիորեն երկու պատգամավորից, որոնք հարտնի են տարբեր դրդապատճառներով իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ, Եվրախորհրդարանում Ադրբեջանին սատարող որևէ հայտարարություն չի հնչել»:
Եզրափակելով՝ Կարապետեանը նշեց․ «Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և իր հանձնախմբերը թե՛ Բրյուսելում, թե՛ տարբեր Եվրոպական երկրներում շարունակում են քաղաքական գործիչների իրազեկման ակտիվ աշխատանքները»»,- ասվում է հաղորդագրության մեջ։