ԱՄՆ-ի սենատը բանաձև է ընդունել, որում Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելուց և նշել, որ բռնություն կիրառելու դեպքում քննարկվեն համապատասխան պատժամիջոցներ սահմանմանելու հարցերը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Եթե իշխանությունները ցուցարարների նկատմամբ շարունակեն բռնություններ իրականացնել, ապա նախագահը և Կոնգրեսը կոնկրետ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր կմշակեն: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարներին՝ շարունակելու համատեղ աշխատանքները Ուկրաինայում տիրող ճգնաժամը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով վերացնելու համար»,- ասվում է ԱՄՆ-ի կոնգրեսի կայքում:
Սենատորները դատապարտել են Ուկրաինայի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառությունը, որը տեղի էր ունեցել 2013-ի նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 11-ին: