ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին առաջարկել են պատժամիջոցներ կիրառել 15 իսլամական ծայրահեղականների նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters-ը:

 

Ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության դեմ պայքարող պատժամիջոցների կոմիտեն պատրաստել է այն մարդկանց ցանկը, ովքեր մի շարք արաբական երկրներում աջակցում են ահաբեկչական կազմակերպությունները:

 

Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակի մեջ ներառված են Ֆրանսիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Սենեգալի քաղաքացիները: Այդ երկրների անձանց չի թույլատրվելու դուրս գալ երկրի սահմաններից դուրս: Հանձնաժողովը նաև սառեցնելու է ծայրահեղականների ակտիվները և արգելելու է զենք ապահովել նրանց:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Քաիդան» հորդորում է Իրաքի և Սիրիայի զինյալներին միավորվել Միացյալ Նահանգներում պայքարելու համար: