ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է բանակցել ԵՄ երկրների մի շարք ղեկավարների հետ, որպեսզի ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

 

«Եվրամիության անդամները տարբեր կարծիքներ ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Ամերիկան նյարդայնացած է Ռուսաստանի  նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու որոշ եվրոպական երկրների դանդաղկոտությունը վրա, մասնավորապես Գերմանիայի և Իտալիայի, քանի որ Ամերիկան նախընտրում է հանդես գալ ԵՄ-ի հետ համատեղ քայլերով և ոչ թե մենակ»,-հայտնում է աղբյուրը:

 

ԱՄՆ իշխանությունները ցանկանում են որքան հնարավոր է շուտ կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ նրանք կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան համաձայնագրերի պայմանները, որն ընդունվել էր ապրիլի 17-ին: