Սենատոր Բոբ Մենենդեսն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ' Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Մենենդեսն իր կոչում պահանջել է դադարեցնել Անկարային և Բաքվին ամերիկյան զենքի վաճառքը: Սենատորը Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է արել 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառով տեղահանված հայերին' հումանիտար աղետը կանխելու նպատակով:
Իր կոչում Մենենդեսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պետք է վերսկսի բանակցային գործընթացին իր մասնակցությունը: