Ռուսաստանի Դաշնությունը կարող է պատասխան գործողություններ կիրառել իր դեմ Եվրամիության պատժամիջոցներին միացած երկրների նկատմամբ: «Մենք, իհարկե, կարող ենք կիրառել պատասխան գործողություններ: Այս պարագայում գլխավոր սկզբունքն է հանդիսանում փոխադարձ գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Եվրոպայի յոթ երկրներ' Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտայնը, Ուկրաինան և Վրաստանը հաստատել են Եվրախորհրդին, որ միանում են Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Ղրիմի թերակղզու և Սևաստոպոլի դեմ ուղղված պատժամիջոցների ժամկետի երկարաձգմանը մինչև 2016 թվականի հունիսի 23-ը: