ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներով է սպառնացել այն ֆիզիկական անձանց և կազմակերպություններին, որոնք աջակցում են «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը, որը երեքշաբթի օրը հարձակում է իրականացնել Փեշավարի դպրոցի վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են հարձակումը և պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

«Անվտանգության խորհրդի անդամները հիշեցրել են, որ «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստանն» ընդգրկվել է «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումների ցուցակում, որոնց նկատմամբ գործում են ակտիվների սառեցման և զենքի էմբարգոյի միջոցները, ինչպես նաև զգուշացրել են, որ ցանկացած անձ կամ կազմակերպություններ, որոնք ֆինանսական և նյութական աջակցություն կցուցաբերեն խմբավորմանը, կարող են ընդգրկվել պատժամիջոցների ցուցակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում: Խորհուրդը նաև կոչ է արել բոլոր երկրներին համագործակցել Պակիստանի իշխանությունների հետ այս հարձակման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: