ԱՄՆ-ը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմանն ի պատասխան, պատժամիջոցներ Է սահմանում պաշտոնյաների ու ֆիզիկական անձանց դեմ, որոնց պատասխանատու Է համարում այդ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար ստեղծված սպառնալիքի համար: Այդ մասին հաղորդում Է Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:
«Նախագահի հանձնարարությամբ, այսօր պետդեպարտամենտը այցագրային պատժամիջոցներ Է սահմանում մի շարք պաշտոնյաների ու ֆիզիկական անձանց նկատմամբ»,-ասված Է փաստաթղթում:
Դրանում նաեւ նշվում Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել այն մարդկանց դեմ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում իրադրության սրվելու համար:
«Կախված այն բանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը, ԱՄՆ-ը պատրաստ Է քննարկել լրացուցիչ միջոցառումների եւ, եթե պահանջվի, պատժամոցների հնարավորությունը»,-ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ: