Ավստրալիան որոշում Է ընդունել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Դրանք կհամապատասխանեն Եվրամիության այն պատժամիջոցների ռեժիմին, որոնք գործում են Ռուսաստանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հայտարարել Է Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտը:

 

Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը «խորապես անհանգստացած Է Ուկրաինայում իրադարձությունների ծավալումից»: Նոր պատժամիջոցները սահմանվել են «մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրոպայի հետ կոորդինացմամբ»,-հավելել Է վարչապետը:

 

Ինչպես ճշտել Է Աբոտը, նոր պատժամիջոցները նախատեսում են «զենքի արտահանման սահմանափակումներ, Ավստրալիայի կապիտալի շուկաներ պետական սեփականություն հանդիսացող ռուսական բանկերի մուտքի սահմանափակումներ, ՌԴ-ում նավթի հետախուզման եւ արդյունահանման բնագավառում օգտագործելու համար ապրանքների ու ծառայությունների արտահանման դադարեցում, Ղրիմում առեւտրի ու ներդրումների սահմանափակումներ»:

 

Պատժիչ ցուցակում ավելացված Է 63 ռուսական ու ուկրաինական ֆիզիկական անձ եւ 21 իրավաբանական անձ: Դրա հաշվառմամբ, այս ցանկում ընդամենը կլինի 113 ֆիզիկական անձ եւ 32 իրավաբանական անձ:

 

«Ռուսաստանը պետք Է հասկանա, որ եթե նա գործողություններ չձեռնարկի Ուկրաինայի իրադրությունը բարելավելու համար, նրա տնտեսության համար հետեւանքների գինը կաճի»,-նախազգուշացրել Է Աբոտը:

 

Նա հայտնել Է, որ «Ավստրալիայի կառավարությունը չի բացառում ապագայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը»,-հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: