Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ ԵՄ-ն կանցնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փուլին, եթե Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը տեղի ունենա արտաքին ուժի միջամտությամբ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Անհրաժեշտություն կա առավելագույնս հանգիստ միջավայրում Ուկրաինայի ընտրությունների անցկացման կարևորության, և մենք ամեն ինչ պետք է անենք գործընթացը բնականոն հունով ավարտին հասցնելու համար: ԵՄ-ն կանցնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փուլին, եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեն արտաքին ուժի միջամտությամբ»,- ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

 

Ավելի վաղ Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ հետագա պատժամիջոցները կախված կլինեն Ուկրաինայում ընտրություններից: