Ֆրանսիայի Սենատը բանաձև է ներկայացրել, որով առաջարկվում է Բաքվի դեմ պատժամիջոցներ և արցախցիների վերադարձի իրավունքի երաշխավորում։
Բանաձևն առաջարկում է դատապարտել Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում և կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման հետագա փորձերը, կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել երաշխավորել հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ։
Բանաձև կոչ է անում եվրոպացի գործընկերներին հետևել Ֆրանսիայի օրինակին և ավելացնել Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ երկրում ապաստանած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:
Այն վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է անում անհապաղ և անվերապահ Հայաստանի ինքնիշխան տարածքից ելման դիրքեր դուրս բերել ադրբեջանական ուժերը: