Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է հրաման՝ ըստ որի՝ խզվում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գործընկերությունը, ընկերությունը և համագործակցությունը:
«Ընդունում ենք Ուկրաինայի ԱԳՆ-ի առաջարկը, որով պետք է խզվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գործընկերության պայմանագիրը, որը կնքվել է 1997թ մայիսի 31-ին»,-նշված է Պորոշենկոյի հրամանի մեջ:
Պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2019 թվականի ապրիլի 1-ին: