Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցման մասին: Այս մասին United News հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակը, հայտնում է Ուկրաինա 24-ը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունների գործընթացը կասեցվել է։ Սակայն այն կվերականգնվի, և, ինձ թվում է, մոդերատորը կլինի Զելենսկին»,- ասել է Պոդոլյակը։ Նա հավելել է, որ Ուկրաինան չի պատրաստվում ոչինչ տալ «Պուտինի դեմքը փրկելու համար»։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան «գործնականում» դուրս է եկել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացից։