Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի, երբ ավարտված լինեն հիմնական ապրանքատեսակների շուրջ Հայաստանին բացառություններ սահմանելու բանակցությունները: Կառույցին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստրորագրում ապրիլի 29-ին չի նախատեսվում, ինչպես ավելի վաղ հայտարարել են որոշ լրատվամիջոցներ: Լրագրողների հետ հանդիպմանն ապրիլի 18-ին այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախա րարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը:

 

«Պայմանագրի նախապատրաստման աշխատանքները կապված են այն ապրանքների շուրջ բանակցությունների հետ, որոնց մասով Հայաստանը բացառություն է ցանկանում ստանալ ՄՄ մաքսատուրքերից: Դրանք հիմք են հանդիսանալու են պայմանագրի պատրաստման ժամանակ: Ցանկացած պայմանագրի բովանդակային մասը բանակցությունների ավարտից հետո պարզ կդառնա»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

 

«Ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Խումբն իր վերջին աշխատանքային հանդիպումը նշանակել է ապրիլի 25-ին' ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները: Կախված այդ ամփոփումից' աշխատանքային խումբը կներկայացնի իր դիրքորոշումն ապրիլի 29-ին նախատեսվող բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Այն տեղի կունենա նախագահների մասնակցությամբ: Այս նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շու րջ: Այդ որոշումը կարող է լինել ինչպես ժամկետների հետ կապված, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

 

Մայիսի վերջին, նախնկան տվյալներով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների միջեւ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագիրը: