Ղազախստանի խորհրդարանի Սենատը դեկտեմբերի 19-ի նիստում ընդունել Է «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Փաստաթուղթն ստորագրման Է ուղարկված պետության ղեկավարին, ինչից հետո ուժի մեջ կմտնի:

 

«Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից Հայաստանը դառնում Է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ ստանձնում Է պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Օրինագծի ընդունումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին թույլ կտա պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրացման հետագա զարգացման համար ի շահ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման»,- նշվում Է Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման եւ ձեռնարկատիրության գծով կոմիտեի եզրակացության մեջ:

 

Փաստաթղթում նաեւ ասված Է, որ երկրի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը մշակվել Է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ստեղծվող Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի իրագործման նպատակով, որը պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է ընթացիկ տարվա հոկտեմբերին Մինսկում:

 

Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի հետ հանրապետության ապրանքաշրջանառությունը կազմում Է շուրջ 7,7 մլն դոլար: Ընդսմին կան մետաղագործության, գյուղատնտեսության, շինարարության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանակարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: