Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորները լիագումարի նիստում վավերացրել են Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է «Նովոստի-Ղազախստան» գործակալությունը:
Վավերացման մասին օրինագիծն ուղարկվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ստորագրմանը:
Մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստորագրել են ԵՏՄ-ի համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: