«Ալմաթիում շարունակվում է քաղաքի մաքրումն ահաբեկիչներից», տեղեկացնում է Хабар 24-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ՆԳՆ-ին։
Այս ժամի դրությամբ ազատագրված են ակիմատները, նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը։ Պետական մարմինների բոլոր շենքերը գտնվում են վերահսկողության տակ։
Ուժային կառույցների զոհված աշխատակիցների թիվն ավելացել է։ ՆԳՆ-ն տեղեկացնում է 18 զոհի մասին։ Եւս 748 ոստիկան եւ Ազգային գվարդիայի զինծառայող են տուժել։
Կալանավորվել է 2298 իրավախախտ։ Ղազախստանի մայրաքաղաքում, Ակմոլինսկի, Կիզիլօրդայի, Պավլոդարի, Հյուսիսղազախական եւ Թուրքեստանյան մարզերում, ինչպես նաեւ Շիմքենտում, ՆԳՆ հայտարարության համաձայն, իրադրությունն այժմ կայուն է։
Իրավիճակը մնում է բարդ Ալմաթիում, որտեղ զինված գրոհայինները զավթել եւ մասամբ ջարդուփշուր են արել պետական մարմինների, ֆինանսական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների, առեւտրի օբեկտների շենքերը։ Ակտյուբինսկի, Աթիրաուի, Արեւմտաղազախական, Մանգիսթաուի մարզերում փակ են ավտոճանապարհների որոշ հատվածներ եւ երկաթուղին։ Շրջաններում ուժեղացված է ոստիկանության եւ Ազգային գվարդիայի վերակարգերի պարեկումը։