ՄԱԿ-ը երկուշաբթի դատապարտել է հումանիտար աշխատակիցների հանդեպ բռնության աճն աշխարհում։ 2023թ. ողջ աշխարհում սպանվել են կազմակերպության ռեկորդային թվով աշխատակիցներ՝ 280 մարդ, տեղեկացրել է AFP-ը։
«Հումանիտար աշխատողների հանդեպ բռնությունն անընդունելի »,- հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի կարգավորման վարչության տնօրենի պաշտոնակատար Ջոյս Մսույան։
Անցած տարի 33 երկրներում զոհվել է 280 հումանիտար աշխատող, 2023-ն ամենամահասփյուռ տարին է եղել։ 2022-ին մահերի թիվը 137 տոկոսով ավելի ցածր է եղել՝ 118 զոհված աշխատող, նշվել է վարչության հայտարարությունում։
ՄԱԿ ներկայացուցիչը վկայակոչել է հումանիտար աշխատողների անվտանգության մասին տվյալների շտեմարանը, որը հետեւում է այդ թվերին 1997 թվականից։
Մսույայի խոսքով՝ 2023թ. զոհվածների կեսից ավելին կամ 163 մարդ եղել է հումանիտար կազմակերպությունների աշխատակից, որոնք սպանվել են Գազայում հակամարտության վերջին սրման առաջին երեք ամիսներին, հիմնականում ավիահարվածների հետեւանքով։
Հարավային Սուդանը եւ Սուդանը, որտեղ 2023թ. ապրիլից պատերազմ է ընթանում երկու հակամարտող գեներալների միջեւ, հաջորդն են զոհերի ռեկորդային թվով՝ 34 եւ 35 համապատասխանաբար։
Առաջին տասնյակում են Իսրայելը եւ Սիրիան՝ յոթական մահ, Եթովպիան եւ Ուկրաինան՝ վեցական, Սոմալին՝ հինգ մահ, եւ չորսական մահ Մյանմայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
Բոլոր հակամարտություններում մահերի մեծ մասը բաժին է ընկնում տեղի անձնակազմերին։
Վարչությունը հայտնել է, որ 2024-ը «կարող է էլ ավելի մահասփյուռ լինել»։
Այս ֆոնին բազմաթիվ հումանիտար կազմակերպությունների ղեկավարներ երկուշաբթի պետք է նամակ ուղարկեին ՄԱԿ անդամ պետություններին, որում կոչ է արվելու «վերջ դնել քաղաքացիական անձանց վրա հարձակումներին, պաշտպանել բոլոր հումանիտար աշխատողներին եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»։