ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ պետության ղեկավարին տեղեկացրել են Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։
«Նախագահին զեկուցել են», - ասել է նա լրագրողներին, գրում է Interfax-ը։
Յամալո-Նենեց ինքնավար շրջանի Խարպ գյուղի թիվ 3 ուղղիչ գաղութում Նավալնիի մահվան մասին ավելի վաղ հայտնել էր շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունը։ Մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ դատապարտյալը զբոսանքից հետո հանկարծակի վատացել է, կորցրել է գիտակցությունը, գաղութի բժիշկները շտապօգնություն են կանչել, սակայն չեն կարողացել վերակենդանացնել նրան։
Մահվան պատճառը պարզելու համար Քրեակատարողական դաշնային ծառայության կենտրոնական գրասենյակից հատուկ հանձնաժողով կուղարկվի։
Փաստի առթիվ Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի քննչական կոմիտեի դեպարտամենտը դատավարական հետաքննություն է սկսել։