Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա կատարած այցի ընթացքում տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում տիրող իրավիճակի և կառավարական զորքերի ծրագրերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«Վլադիմիր Պուտինը սիրիացի գործընկերոջից տեղեկացել է Սիրիայում գործերի վիճակի ու հետագա պլանների մասին»,- ասել է Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Պեսկովի խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվել են ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյալ հարցեր:

 

Սիրիացի առաջնորդի ու Ռուսաստանի նախագահի բանակցությունները կայացել են նեղ և ընդլայնված կազմերով՝ ՌԴ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: