Բուենոս Այրեսում մահացել է բրիտանացի երգիչ, One Direction-ի նախկին մենակատար՝ Լիամ Ջեյմս Փեյնը։ Հոկտեմբերի 17-ին 31-ամյա բրիտանացի երգիչ և One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսի հյուրանոցում,-գրում են La Nación-ը և Clarin-ը։

Մինչ շտապ օգնությունը ժամանել է երգչին արդեն մահացած են հայտնաբերել, հյուրանոցի երրորդ հարկից ցած է նետել իրեն։

«Ցավոք, նրա վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին, մենք ստիպված եղանք արձանագրել մահը ։ Նրան վերակենդանացնելու հնարավորություն չկար, դեռ դիահերձում պետք է կատարվի, սակայն ըստ շտապօգնության թիմի տեսածի՝ գանգի հիմքի կոտրվածք է ունեցել, դա շատ ծանր վերք է», - պարզաբանել է Կրեսենտին։

Մահից անմիջապես առաջ Փեյնը Snapchat-ում տեսանյութ է հրապարակել իր ընկերուհու հետ:

Թարգմանությունը՝ Ժաննա Պողոսյանի