73-ամյա Իվանա Թրամփի մահվան պատճառը աստիճաններից ընկնելն է: Մինչ այսպիսի վարկածներ են շրջանառվում, ենթադրվում է, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտի կանգը, որը հանգեցրել է Իվանայի՝ սայթաքելուն ու աստիճաններից ըննելուն։ Սակայն այս տեղեկությունը վիճարկվում է ծառայողական քննության արդյունքներով, գրում է Gazeta-ն։
New York Post-ը հաստատել է, որ դիահերձումն ավարտվել է հուլիսի 15-ին, իսկ դրա արդյունքները հաստատում են այն վարկածը, որ Դոնալդ Թրամփի առաջին կնոջ մահվան պատճառը դժբախտ պատահարն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է Թրամփի նախկին կնը։ Իվանա Թրամփը Մանհեթենի իր տան աստիճաններից վայր է ընկել։ Շենքի աշխատակիցները, որտեղ ապրում էր Իվանա Թրամփը, հայտնաբերել են նրան ընկած և ոստիկանություն են կանչել։